19 հունիսի 2002 - 19:08 AMT
ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՆԻԿՈԼԱՅ ՌԻԺԿՈՎԸ
Հայ-ռուսաստանյան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը այսօր ժամանում է Երեւան: Ինչպես հաղորդել են Հայաստանի խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունում, հունիսի 20-ին Ռիժկովը կհանդիպի հանձնաժողովի հայ համանախագահ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանի եւ հայ-ռուսաստանյան միջխորհրդարանական հանձնաժողովի հայ անդամների հետ: Նույն օրը ռուսաստանցի խորհրդարանականը կմասնակցի Երեւանի ճարտարապետա-շինարարական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստի աշխատանքներին, որտեղ նրան պատվավոր դիպլոմ կհանձնվի: Հունիսի 21-ին Ռիժկովը կայցելի Գյումրի, որտեղ հուշատախտակ կբացվի նրա պատվին: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: