5 մայիսի 2009 - 21:08 AMT
Արդյո՞ք ՌԴ եւ Թուրքիայի միջեւ համաձայնությունների փաթեթը չի դառնա Լենին-Աթաթուրքի նոր պակտ
Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք հնարավոր է Լենին-Աթաթուրք պակտի կրկնությունը, ասենք, Մեդվեդեւ-Գյուլ կամ Պուտին-Էրդողան համաձայնագրերում, «Եվրոպական ինտեգրացում» կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը պատասխանել է, որ ինքն ավելի քան վստահ է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցող բոլոր գործընթացները նոր ռուս-թուրքական համաձայնագրի հետեւանքն են: «Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ պետք է հասկանանք եւ ընդունենք, որ ոչ մի երկիր, ոչ մի դաշնակից չի հատի իր ազգային անվտանգության սահմանը հանուն գործընկերոջ պաշտպանության»,- նշել է նա: Նա նաեւ ընդգծել է, որ սեփական շահերը պաշտպանելու միակ միջոցն է` սեփական հարաբերություններ ունենալ երկու կողմերի հետ: «Կա ակնհայտ ռուս-թուրքական մտերմացում, որն իր մեջ կարող է վտանգներ կրել, բայց միայն այն դեպքում, եթե Հայաստանը չունենա Թուրքիայի հետ սեփական հարաբերություններ»,- վստահությամբ հայտնել է նա: