Ինտերնետ թրաֆիկի 53% աճ՝ Վիվա-ՄՏՍ-ի ցանցում. Նոր տարվա նախօրեին և առաջին օրը` նախորդ տարվա նույն շրջանի համեմատ

Ինտերնետ թրաֆիկի 53% աճ՝ Վիվա-ՄՏՍ-ի ցանցում. Նոր տարվա նախօրեին և առաջին օրը` նախորդ տարվա նույն շրջանի համեմատ

PanARMENIAN.Net - Ամանորի նախաշեմին` 2023թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2024թ. հունվարի 1-ին, Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալն արձանագրել է 53 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինտերնետից օգտվելիս` Վիվա-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցին միանալու արդյունքում՝ գրանցվել է LTE թրաֆիկի ավելի քան 58 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Ըստ այդմ՝ Երևանում արձանագրվել է LTE թրաֆիկի 67 տոկոս աճ, իսկ մարզերում՝ ավելի քան 51 տոկոս աճ:

4G/LTE թրաֆիկի մասնաբաժինն ընդհանուր ինտերնետ թրաֆիկում կազմել է 88.5 %:

Ամանորի նախաշեմին՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին և 2024թ.-ի հունվարի 1-ին Վիվա-ՄՏՍ-ի ցանցում բաժանորդները խոսել են մոտ 70․5 մլն րոպե: Ընկերության ցանցը սպասարկել է ավելի քան 42․8 միլիոն զանգ:

Նշված օրերին Վիվա-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է ավելի քան 7.1 մլն կարճ հաղորդագրություն:

Տարեցտարի բաժանորդները նախընտրում են տոնական շնորհավորանքները միմյանց ուղղել մեսինջերների միջոցով, և 2023թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2024թ. հունվարի 1-ին, մեսինջերների միջոցով միմյանց հետ շփվող Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 45%-ով:

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում 2023 թ-ը նշանավորվել է առաջին անգամ 5G ցանցի կոմերցիոն ներդրումով՝ Երևանի փոքր կենտրոնում ու Գյումրիում: Նաև 2023 թվականի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ը կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ՝ ուղղված 4G/LTE ցանցի արդիականացմանը: 2023-ի վերջի դրությամբ Վիվա-ՄՏՍ-ի կողմից կառուցվել է 4G/4G+ տեխնոլոգիայով գործող՝ ավելի քան 170 բազային կայան: Արդյունքում՝ 4G/4G+ ծածկույթը հասանելի է դարձել բնակչության 99.6%-ին:

2023-ին Վիվա-ՄՏՍ-ը կոմերցիոն հիմունքներով գործարկել է նորարարական VoLTE և Wi-Fi Calling ծառայություններ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---