5 մայիսի 2009 - 21:25 AMT
Երեւանում նշվելու է Եվրոպայի Օրը
Եվրոպայի Օրը նշվում է մայիսի 7-ին: Երեւանում Եվրոպայի Օրվա առթիվ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա տոնական համերգ:

Համերգի նախաձեռնողներն են Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Համերգային ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի, Ջուզեպպե Վերդիի, Ջոակկինո Ռոսսինիի, Իոհան Շտրաուսի ստեղծագործությունները:

Համերգի հովանավորը Համահայկական Բարեգործական Միությունն է: