ԶԼՄ․ ԵԽԽՎ–ն մտադիր է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

ԶԼՄ․ ԵԽԽՎ–ն մտադիր է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ–ն մտադիր է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները կազմակերպության սկզբունքները խախտելու համար, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան» Ստրասբուրգում իրազեկ մի քանի աղբյուրների վրա հղումով։

«Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումներ նախաձեռնելու վերաբերյալ սկզբունքային որոշում ԵԽԽՎ նախագահական կոմիտեի մակարդակով արդեն իսկ ընդունվել է։ Լիագումար նիստի մեկնարկին պատգամավորները պաշտոնապես նախաձեռնելու են այս ընթացակարգը, ամենայն հավանականությամբ, Գերմանիայի ներկայացուցչի պաշտոնական նախաձեռնությամբ»,- ասվում է հրապարակման մեջ։

Բաքվի նկատմամբ պաշտոնական դժգոհությունը լինելու է այն, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ից դիտորդներ չի հրավիրվել փետրվարին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին։ Նաև բողոքներ են հնչում այն բանի համար, որ Ադրբեջանը հրաժարվել է թույլ տալ ԵԽԽՎ զեկուցողների մուտքը Լաչինի միջանցք։

Ադրբեջանը մշտապես քննադատության է ենթարկվում Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների կողմից, 2017–ին այդ երկրի դեմ քաղաքական պատժամիջոցների նախաձեռնություն էր առաջ քաշվել, որի ճնշման տակ Բաքուն ազատ արձակեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Մամեդովին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---