ԲՏԱ նախարարը ծանոթացել է հայկական անօդաչուներ արտադրող «Դավարո» ընկերության գործունեությանը![]() 22 հունվարի 2024 - 18:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է ԲՏԱՆ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» (Մերգելյան ինստիտուտ), «Հատուկ կապ», «Գեոկոսմոս» ՓԲԸ-ներ և «Դավարո» ՍՊԸ, ծանոթացել ընկերությունների կառուցվածքին ու գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ․ տեղեկացնում են գերատեսչությունից։ Մխիթար Հայրապետյանը «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ում շրջայց է կատարել ընկերության տարածքում, ծանոթացել արտադրողական հնարավորություններին, գործարանի ներկա վիճակին և ընթացող վերանորոգման աշխատանքներին: «Հատուկ կապ» ընկերությունում նախարարին ներկայացվել է ընկերության գործունեությունը և ձեռքբերումները, ինչպես նաև խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։ Նախարարը ճանաչողական այց է ունեցել նաև «Գեոկոսմոս» ՓԲԸ, ծանոթացել ընթացիկ և առաջիկա ծրագրերին, տիեզերական գործունեության ոլորտում ընկերության համագործակցության շրջանակին։ Շրջայցի ավարտին Մխիթար Հայրապետյանը այցելել է հայկական անօդաչուներ արտադրող «Դավարո» ընկերություն: Հանդիպումների ընթացքում նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր խնդրին պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, հիմնավոր լուծումներ տալ դրանց՝ բարձրացնել մատուցվող ծառայությունների որակի նշաձողը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |