Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Կողմ է քվեարկել 287 պատգամավոր, դեմ՝ 55–ը։

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Թուրքիայի նխագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կստորագրի վավերացման փաստաթուղթը, հայտնում է BBC-ն։

Շվեդիան, որը չի անդամակցել որևէ դաշինքի, 2022–ին՝ Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի պատճառով, հայտարարել էր, որ Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ–ին անդամակցելու հայտ է ներկայացնում։

«Այսօր մենք ևս մեկ քայլով մոտեցանք լիարժեք անդամակցությանը ՆԱՏՕ–ին»,–գրել է Շվեդիայի վարչապետ Ոլֆ Կրիստերսենը։

Շվեդիայի հայտը դեռ չի վավերացրել նաև Հունգարիան։

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը և հույս հայտնել, որ Հունգարիան ևս հավանություն կտա Ստոկհոլմի հայտին։

ՆԱՏՕ-ի անդամների մեծ մասը արագ վավերացրեցին երկու երկրների անդամակցությունը, սակայն Էրդողանը ձգձգեց գործընթացը և որոշեց, որ յուրաքանչյուր երկրի ընդունումն առանձին պետք է վավերացնել: Արդյունքում Ֆինլանդիան ավարտեց ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը 2023–ի ապրիլին, իսկ Շվեդիան դեռ չի ավարտել այն։ Թուրքիան մեղադրում էր Շվեդիային Քրդստանի բանվորական կուսակցության անդամներին ապաստան տալու մեջ։

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
---