5 մայիսի 2009 - 21:43 AMT
Հայաստանում երիտասարդների գործունեության համար անսահման մեծ դաշտ կա
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում նախագահն ընդգծել է Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը ուժեղ ուսանողական խորհուրդների կայացման հարցում: Ըստ Սերժ Սարգսյանի, ուսանողը սովորելու տարիների ընթացքում ոչ միայն պետք է քայ֊լեր անի գիտության ու գիտելիքի աշխարհում, այլեւ դաստիարակվի որպես ապա֊գայի քաղաքացի: Մեր իրականության մեջ առկա խնդիրներից առանձնացնելով հասարակության ինքնակազմա֊կերպման մեխանիզմ֊ների ան֊կա֊֊տարությունը, ինքնակազմակերպման ավանդույթների պակասը` նախագահը նշել է, որ սա իսկապես կարեւոր ոլորտ է եւ կապվում է նոր մշակույթի ձեւավոր֊ման անհրաժեշ֊տու֊֊թյան հետ: Ուժեղ ուսա֊նողական խորհուրդների կայացումն ունի հա֊սարա֊կու֊թյան ինքնա֊կազ֊մա֊կերպումը խթանող գործա֊ռույթ: Հենց այս֊տեղ է, որ թերեւս առա֊ջին ան֊գամ երի֊֊տասարդները սովորում են ընդ֊հա֊նուր նպա֊տակի շուրջ միավորվել, ինքնա֊֊կազ֊մա֊֊կեր֊֊պվել, համատեղ որոշումներ ընդունել, պայքարել սեփական շահերի հա֊մար: Սա ա֊ռանձին մշակույթ է, որի արմատա֊վորումը մեծա֊պես կա֊րող է նպաս֊տել ամենա֊֊տարբեր ոլորտ֊նե֊րում հասարա֊կու֊թյան ուժերի համա֊դրման կարո֊ղու֊֊թյունների զարգացմանը: Երկրի ղեկավարի խոսքով` «եթե կայանան ուժեղ ուսանողական խորհուրդներ, նշանակում է, որ վաղը հեշտությամբ կարող են կայանալ ուժեղ համատիրություններ, ուժեղ արհմիություններ, եւ ինչու չէ` նաեւ ուժեղ կուսակցություններ»:

Հիշելով հայտնի թեւավոր խոսքը, թե «Ապագան երիտասարդներին է», նախագահն ասել է. «Մենք չենք ուզում, որ այս պատկերավոր խոսքի տակ մարդիկ հասկանան, որ «ներկան երիտասարդներինը չէ»: Իհարկե, փորձը մեծ բան է, եւ երբեք որեւէ մեկը, եթե նա խելամիտ մարդ է, փորձից չպետք է հրաժարվի: Բայց միեւնույն ժամանակ, մենք պետք է նաեւ հասկանանք, հաշվի առնենք, որ փորձը լինում է ե'ւ դրական, ե'ւ բացասական: Փորձառու պաշտոնյան, անշուշտ, մեր երկրի շատ լավ, շատ օգտակար քաղաքացին է: Բայց, ցավոք, շատ պարագաներում փորձված պաշտոնյան փորձված է լինում նաեւ չարաշահումների մեջ: Այնպես որ, ամենից ճիշտ ճանապարհն այն է, որ մենք կարողանանք հաջողությամբ համադրել փորձն ու երիտասարդական ավյունը: Մենք պատրաստ ենք դա անել, բայց նաեւ պետք է տեսնենք դրան պատրաստ երիտասարդներ»:

Օրինակ բերելով շախմատի աշխարհից` Սերժ Սարգսյանը նշել է. «Մինչեւ վերջին տարիները շախմատում տոն էին տալիս հասուն տարիքի, փորձված գրոսմայստերները: Իսկ այսօր երիտասարդներն իրենց վրա են վերցրել առաջնորդի դերը: Հիմա արդեն ութ, ինը, տասը տարեկան երեխաները հաջողությամբ պայքարում են փորձառու գրոսմայստերների դեմ, աշխարհի առաջնության առաջատարները համատարած երիտասարդներ են, եւ սա մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ այսօրվա աշխարհը կարիք ունի թարմ մտքերի, կարիք ունի ոչ ստանդարտ լուծումների: Եւ հենց այս պատճառով երիտասարդների հնարավորությունները դառնում են անսահմանափակ: Մեր երկրում էլ երիտասարդների համար կա գործելու անսահամանափակ մեծ դաշտ: Մենք կարիք ունենք նախաձեռնող պետական պաշտոնյաների, կարիք ունենք նախաձեռնող պետական շինարարությամբ զբաղվող մարդկանց, կարիք ունենք երիտասարդ նախաձեռնող գիտնականների: Եւ այս խնդիրները դուք պետք է լուծեք: Ձեր նախորդ սերունդները պատվով են կատարել իրենց պատմական առաքելությունը. ձեր պապերի, ձեր տատերի շնորհիվ է, որ Հայաստանը դարձել է համատարած գրագիտության երկիր, որ Հայաստանում մեծ ակնածանքով են վերաբերում կրթությանը եւ կիրթ մարդկանց: Ձեր հայրերը, մայրերն ու քույրերը կարողացել են կառուցել, կերտել ազատ, անկախ Հայաստան, եւ այժմ դուք պետք է կարողանաք շարունակել այդ գործընթացը, իսկ առանց գիտելիքի, առանց ակտիվ հասարակական դիրքորոշման անհնարին է դա անել»:

Նշելով, որ երիտասարդությունը շատ խնդիրներ ունի` նախագահ Սարգսյանը առանձնացրել է դրանցից քանիսը:

«Առաջին, երիտասարդները պետք է մշտապես զբաղվեն մեր անկախ պետականության ամրապնդմամբ: Առանց ակտիվ երիտասարդության մենք չենք կարող ունենալ ուժեղ պետականություն, իսկ առանց ուժեղ պետականության անհնար է մեր երկրի զարգացումը:

Երկրորդ, երիտասարդները պարտավոր են լինել նոր գիտելիքի ստեղծողներն ու կիրառողները: Բոլոր բնագավառներում` հայագիտությունից մինչեւ ճշգրիտ գիտություններ, մենք երիտասարդ գիտնականների մեծ կարիք ունենք:

Երրորդ, մեր երիտասարդները պետք է լինեն ազատ երկրի ազատ քաղաքացի: Եթե մարդն ինքն իրեն ազատ չի զգում, նա չի կարող մեծ գործեր կատարել, իսկ որ մեր երկիրը մեծ գործերի կարիք ունի, որեւէ մեկը սրանում չի կասկածում»:

Նախագահի ելույթից հետո կայացավ հետաքրքիր քննարկում եւ կարծիքների փոխանակում երիտասարդությանը հետաքրքրող հարցերի առանչությամբ: Մասնավորապես, շոշափվեցին կրթական ոլորտի բարեփոխման, պետպատվեր-աշխատանքի շուկա հարաբերության, սոցիալական հարցերի, ասպիրանտուրա ընդունելու եւ կադրերի վերարտադրության, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության թեմաները: Ուսանողների խնդրանքով պետության ղեկավարն անդրադարձավ նաեւ ակտուալ արտաքին քաղաքական հարցերին: