Ադրբեջանցիները ՌԴ–ում սպանությունների քանակով առաջատարներից են

Ադրբեջանցիները ՌԴ–ում սպանությունների քանակով առաջատարներից են

PanARMENIAN.Net - ՌԴ ՆԳՆ–ն հաղորդագրություն է տարածել, որի համաձայն 2021-2022թթ․ Ռուսաստանում 52%–ով աճել է սպանությունների մեջ մեղադրվող օտարերկրացիների թիվը։ Ըստ տվյալների, սպանության գործերով անցնողների թվում առավել հաճախ ներգրավված են Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ադրբեջանի քաղաքացիները։

2021–ին 161 սպանություն է տեղի ունեցել ՌԴ–ում, որոնցում մեղադրվում են օտարերկրացիները, իսկ 2022–ին՝ 246, գրում է Haqqin.az-ը։

Նշվում է նաև, որ մերձավոր արտերկրից ժամանածների կողմից ՌԴ–ում կատարված հանցագործությունների թիվը 2020–2022թթ․ աճել է մեր երրորդով։ 2022–ին այդ անձինք կատարել են 11,664 ծանր և առանձնակի ծանր հանցագործություններ, ինչն առավելագույն ցուցանիշ է 2013–ից ի վեր։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---