ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքների և լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակով![]() 24 հունվարի 2024 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանում մարդու իրավունքների և լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակով։ Նա այդպես է պատասխանել «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայության հարցին, հայտնում է Factor.am-ը։ «Մարդու իրավունքները և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը կազմում են Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունների հիմքը։ Խոսքի ազատությունը և անկախ լրատվամիջոցները համամարդկային արժեքներ են, որոնք կիրառվում են ամենուր և բոլորի համար։ Ադրբեջանում մարդու իրավունքների և անկախ լրատվամիջոցների վիճակը շարունակում են մտահոգիչ լինել, որը մենք բազմիցս բարձրաձայնել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին»,-ասել է Ստանոն։ Նա հավելել է, որ Բրյուսելը օգտագործում է ցանկացած հնարավորություն՝ կոչ անելու Ադրբեջանին հարգել իր ներքին և միջազգային պարտավորությունները՝ կապված ԶԼՄ-ների ազատության և մարդու իրավունքների հետ, ինչը ընդգծվել է 2023 թվականի դեկտեմբերի 21-ի հայտարարության մեջ։ «Մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը մնում է Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունների հիմքում: ԵՄ-ն կարծում է, որ հիմնարար իրավունքների հարգումը, ներառյալ արդար դատավարության և պատշաճ գործընթացի իրավունքները, հիմնարար են կայունության և բարգավաճման համար: ԵՄ-ն կշարունակի մասնակցել բոլոր ֆորումներին, որոնք թույլ կտան նրան բարձրացնել Ադրբեջանում մարդու իրավունքների զարգացող իրավիճակի հետ կապված հարցեր, ներառյալ ԵՄ-Ադրբեջան մարդու իրավունքների ամենամյա երկխոսությունը»,-նշել է նա։ 2023 թ-ի դեկտեմբերից Ադրբեջանի իշխանությունները բռնաճնշումների նոր ալիք են սկսել անկախ ու ընդդիմադիր լրագրողների, ընդդիմադիր ու հասարակական գործիչների նկատմամբ։ 10-ից ավելի լրագրող է կալանավորվել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |