Նարե Սոսեն քաղաքական ապաստան է խնդրել արտերկրում

Նարե Սոսեն քաղաքական ապաստան է խնդրել արտերկրում

PanARMENIAN.Net - «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանը (առավել հայտնի որպես Նարե Սոսե), անդրադառնալով իր առևանգման հանգամանքներին, հայտարարել է, որ հայրենիքից հեռանալն անհրաժեշտություն էր, որովհետև իր կյանքին վտանգ էր սպառնում։

Նա հայտնել է, որ քաղաքական ապաստարան է խնդրել այլ երկրում, հայտնում է Panorama.am-ը։

«Կմնամ այնքան ժամանակ, մինչև հասկանամ, որ իմ կյանքին վտանգ չի սպառնում», ասել է նա։

Նրա խոսքով, ոստիկանական բռնաճնշումներ են եղել իր նկատմամբ ցուցմունքը փոխելու վերաբերյալ։

Ասեմ, որ իմ՝ հայրենիքից հեռանալն անհրաժեշտություն էր, որովհետև իմ կյանքին վտանգ էր սպառնում։ Իմ առաջին ցուցմունքն իրականություն է»,-տարածած տեսանյութում հայտարարում է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամը։

Նրա խոսքով, ոստիկանական բռնաճնշումներ են եղել իր նկատմամբ ցուցմունքը փոխելու վերաբերյալ։

«Ես ստիպված էի լքել հայրենիքը, քանի որ լավ հասկանում էի՝ արժանանալու էի Արմեն Գրիգորյանի ճակատագրին։ Ես ունեմ առողջական խնդիրներ»,-ասել է Հայրապետյանը։

Նրա խոսքով, իր առաջ պահանջ է դրվել՝ կամ կատարելու է ոստիկանների կամքը, կամ դառնալու է սուտ մատնիչ։

«Եթե հրապարակվել է ցուցմունքը, ապա երկրորդ ցուցմունքի ժամանակ ես լրիվ լղոզված եմ ասում՝ ինչը ոնց է եղել։ Դա ուղղակի պետք էր, որպեսզի ես ողջ կարողանայի դուրս գալ։ Առգրավում են իմ հեռախոսը, չգիտես ինչու, քանի որ ես ոչ թե մեղադրյալն էի, այլ տուժողը։ Ես հասկանում եմ, որ Նիկոլի ոստիկանապետությունն ինձ չի կարողանալու հանգիստ թողնել, բռնաճնշումների ես ֆիզիկապես չեմ դիմանալու, քանի որ ես առողջություն չունեմ»,-ասել է Հայրապետյանը՝ նշելով, որ հայրենիքին ողջ է պետք, դեռ պայքար ունի։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի (ավեի հայտնի որպես Նարե Սոսե) առևանգման մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նա ճանաչվել է տուժող։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասել է, որ Հայրապետյանին վախեցրել, սպառնացել են։ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նարինե Հայրապետյանին Թոթովենց փողոցից անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան տարել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---