Թուրքիան և Իրանը երկկողմ գործակցության 10 համաձայնագիր են կնքել![]() 25 հունվարի 2024 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անցկացվել է «Թուրքիա-Իրան գործարար համաժողով», որին մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայում պաշտոնական այցով գտնվող Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին: Թուրքիան և Իրանը երկկողմ համագործակցության 10 համաձայնագիր են ստորագրել։ Էրդողանը համաժողովին ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ հավատում է Թուրքիայի և Իրանի միջև տնտեսական ու առևտրային համագործակցության էլ ավելի ամրապնդմանը՝ հավելելով, որ մտադիր են Իրանի հետ սահմանի երկայնքով նոր անցակետեր բացել, հայտնում է Ermenihaber-ը։ «Իրանը մեկն է, որը բացել է դեպի Ասիա մեր երկրների դռները, իսկ Թուրքիան Իրանի դուռ բացող երկիրն է՝ դեպի Եվրոպա»,-ասել է նա: Էրդողանը ընդգծել է նաև, որ մինչ օրս այդ պոտենցիալը տարբեր պատճառներով բավականաչափ չի օգտագործվել, սակայն իրենք մտադիր են այն զարգացնելու թե առևտրի և թե ներդրումների միջոցով: «Հարգարժան Ռայիսիի հետ մեր ունեցած երկկողմ և միջպատվիրակային հանդիպումներում մեր համագործակցությունը շարունակելու հարցում հաստատակամ մնացինք: Այսօր տարբեր ոլորտներում 10 համաձայնագիր ստորագրեցինք»,-հավելել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Իրանը պետք է անպայմանորեն զարգացնեն երկկողմ տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև, որ նրանք վճռական են հասնելու երկկողմ առևտրաշրջանառության իրենց նպատակին՝ 30 մլրդ դոլարին: Իրանն ու Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս տարբեր տարածաշրջանային և միջազգային հարցերի, ընդգծել են Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը: Համատեղ հայտարարությունը ստորագրվել է հունվարի 24-ին Անկարայում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |