Ադրբեջանում դիտարկում են Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությունը

Ադրբեջանում դիտարկում են Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությունը

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ–ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները 1 տարով դադարեցնելուց հետո պաշտոնական Բաքուն դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությունը։

Նշվում է, որ չնայած ԵԽԽՎ–ում նշել են, որ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում նրա մասնակցության կասեցում Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում, Բաքուն դիտարկում է նաև ԵԽ–ից դուրս գալու ընթացակարգը, գրում է APA-ն։

Ադրբեջանը նաև կարող է հրաժարվել ՄԻԵԴ իրավազորությունը ճանաչելուց։

Նշվում է, թե Ադրբեջանը մտադիր չէ հաշտվել իր հանդեպ «անարդար և կողմնակալ վերաբերմունքի հետ»։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ–ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ այդ որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից։

Վեհաժողովը հիշատակել է նաև 2023թ. հոկտեմբերին ընդունած «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը, որով ԵԽԽՎ-ն դատապարտել է 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունները, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին Հայաստան՝ հարուցելով էթնիկ զտումների կասկածներ։ Հենց այս բանաձևում էր Վեհաժողովն ընդգծել, որ Ադրբեջանի՝ իր կանոնադրական պարտավորությունների չկատարման մասով իրավիճակի փոփոխության բացակայության դեպքում հունվարին չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---