Հայ-թուրքական հարաբերություններն արգելք չեն դառնա Ադրբեջանի հետ էներգետիկ նախագծերի համար

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ջերմացումն արգելք չի դառնա Ադրբեջանի հետ էներգետիկ նախագծերի համար, այդ թվում նաեւ Nabucco գազատարի հարցում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:



«Էներգետիկան կատալիզատորի դեր է խաղալու առավել դրական մակարդակով Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է Յըլդըզը` ավելացնելով, որ Անկարան Ադրբեջանի հետ նախագծերի դադարեցման ծրագրեր չունի, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---