29 հունվարի 2024 - 15:53 AMT
Վառելիքի թվային քարտ idplus. Պլյուսում են բոլորը

Վառելիքի թվային քարտերն արդեն հասանելի են մի շարք լցակայաններում, իսկ դա նշանակում է, որ ավելի շատ կետերում կարելի է խնայել՝ ձեռք բերելով մատչելի վառելիք։

Ran Oil, Arm Petrol, Flash բենզալցակայաններ և Erebuni գազալցակայաններ. այս կետերի համար վառելիքի քարտեր կարելի է ձեռք բերել idplus հավելվածում և ամեն լիտրում խնայել 10-20 դրամ։ Որքան շատ վառելիք ձեռք բերեք, այնքան մեծ կլինի Ձեր խնայողությունը։ Զեղչի չափը տեսանելի կլինի անմիջապես գնացուցակում։

Idplus-ի նախագծերի ղեկավար Աղավնի Կնյազյանի խոսքով՝ վառելիքի քարտով վճարելն ավելի մատչելի է և արագ։

«Վառելիքի թվային քարտերը հարմար են նրանով, որ Դուք նախապես ձեռք եք բերում վառելիքի որոշակի քանակ, որը հետո ծախսում եք տվյալ լցակայանում ամբողջությամբ կամ մաս-մաս։ Քանի որ Դուք կարող եք վառելիքի քարտով նաև կիսվել, ստացվում է, որ ընտանիքի համար ձեռք կբերեք միանգամից ավելի շատ լիտրեր և հետևաբար նաև՝ ավելի շատ կխնայեք։ Մենք աշխատում ենք լցակայանների ցանկն ընդլայնելու ուղղությամբ, որպեսզի մեր հաճախորդներն ընտրության ավելի լայն հնարավորություն ունենան», - ասել է Աղավնի Կնյազյանը։

Idplus-ում վառելիքի քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Կատալոգ» բաժին, սեղմել «Վառելիքի քարտեր» կոճակը, ապա ընտրել լցակայանն ու որոշել վառելիքի չափը, վերջում վճարել Իդրամով, և վառելիքի քարտը պատրաստ է։ Լցակայանում պետք է պարզապես տեղեկացնել աշխատակցին, որ վճարելու եք idplus վառելիքի քարտով և հենց idplus հավելվածով սքանավորել QR կոդը։

idplus. պլյուսում են բոլորը։