Փաշինյանն ու Դավիթ Յանը խոսել են AI բնագավառում ծրագրեր անելու հնարավորությունից

Փաշինյանն ու Դավիթ Յանը խոսել են AI բնագավառում ծրագրեր անելու հնարավորությունից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆիզիկոս, ABBYY ընկերության հիմնադիր, արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Newo.ai ընկերության նախագահ Դավիթ Յանին: Զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռբերումներն ու ոլորտի զարգացման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության բնագավառում մեր երկրում ծրագրեր իրականացնելու, թվային ոլորտի մասնագետների պատրաստման հնարավորությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի շուրջ:

Դավիթ Յանը ծնվել է 1968թ. հունիսի 3-ին Երևանում: Ավարտել է Երևանի ֆիզմաթ դպրոցը: Լինելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ուսանող` 21-ամյա Յանը ստեղծել է Lingvo բառարանը: Նա նաև գրպանի համակարգչի ստեղծողն է: Յանը նաև «Այբ կրթական հիմնադրամի» հիմնադիրներից է, մասնակցել է նաև «ԹՈՒՄՈ» նախագծին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---