5 մայիսի 2009 - 23:32 AMT
Հայաստանի Գավաթի եզրափակիչը կսպասարկի ի վնաս «Յուվենտուսի» «մրցավարած» Պաոլո Դոնդարինին
Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչը կսպասարկի Իտալիայի մրցավարական բրիգադը` ՖԻՖԱ-ի մրցավար Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ: Նրան կօգնեն եզրայիններ Մասիմիլիանո Գրիլին եւ Լուկա Չիանկարիոնին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Դոնդարինին Իտալիայում հայտնի է վնաս Թուրինի «Յուվենտուսի» «մրցավարելու» պատճառով: Լինելով ծագումով Բոլոնիայից, 2007-2008 սեզոնի «Յուվենտուսի» եւ «Ռեջինայի» միջեւ խաղի սպասարկումից հետո խիստ քննադատության էր ենթարկվել եւ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատական կոմիտեի որոշմամբ երկու ամսով հեռացվել էր Ա շարքի խաղերի սպասարկումից, այն բանի համար, որ «Յուվենտուսի» օգտին երկու ակնհայտ տուգանային հարված չէր նշանակել, իսկ «Ռեջինային» կասկածելի 11-մետրանոց հարված էր «նվիրել» «Օրսետե Գրինալլո» հանդիպման ավարտին:
Նորանկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի Գավաթի եզրափակիչ հանդիպումը կսպասարկի ՖԻՖԱ-ի մրցավարական բրիգադը:
Նշենք, որ պատվավոր մրցանակի համար կպայքարեն Եր-անի «Բանանցն» ու «Փյունիկը»: Խաղը տեղի կունենա մայիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:00-ին: