ԲՏԱ–ն ՀՀ–ում օտարալեզու ռադիոների հաճախականությունները խլացնելու սարքեր է ձեռք բերել

ԲՏԱ–ն ՀՀ–ում օտարալեզու ռադիոների հաճախականությունները խլացնելու սարքեր է ձեռք բերել

PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարությունը նոր թանկարժեք սարքեր է ձեռք բերել և գարնանը կստեղծի մեխանիզմ Հայաստանի տարածքում օտարալեզու ռադիոների հաճախականությունները հնարավորինս խլացնելու համար։ Այդ մասին ասուլիսում հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը։

Հայաստանում, հատկապես մարզերում, ռադիոյով հաճախ են թուրքազեզու հաճախականություններ հայտնվում։ Պատճառն այն է, որ Թուրքիայի ռադիոընկերությունների հաղորդակներն ավելի հզոր են։

Հակոբյանի խոսքով` ավելի ճիշտ է ռադիոընկերությունների հաղորդակներն ավելի ուժեղացնելը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Սա տեխնիկական հարց է, և ԲՏԱ–ն սկսել է դրա դեմ պայքարել»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է խլացուցիչներին, ըստ Հակոբյանի, դրանք էֆեկտիվ չեն և շատ ավելի թանկարժեք են։

Նրա խոսքով` մի փոքր խառնաշփոթ է առաջացել, քանի որ այն հաճախականությունները, որոնք ժամանակին բաժանել է Շվեյցարիան (կենտրոնն այնտեղ է, և ամեն երկիր ունի իր հաճախականության սպեկտրը) ու բաժին է հասել Հայաստանին, շատ ավելի քիչ են, քան նախատեսված է բնակչության թվով։

«Դա է պատճառը, որ մենք հավելյալ հաճախականություններ չունենք, օրինակ՝ մասնավոր մուլտիպլեքս ստեղծելու, նոր ռադիոընկերություններ բացելու համար»,–ասել է նա։

Հակոբյանն ընդգծել է, որ ԲՏԱ–ն կփորձի խնդիրը մեղմել, սակայն լիարժեք այն լուծել հնարավոր չէ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---