31 հունվարի 2024 - 12:56 AMT
NUMBEO. ՀՀ-ն 7–րդն է աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում, Երևանը՝ 15-րդը՝ քաղաքների

Հայաստանը 7–րդն է աշխարհի ամենաանվտանգ երկրների NUMBEO–ի 2024 թվականի վարկանիշում, ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների։

Վարկանիշում ընդգրկված է 146 երկիր։ Վրաստանը 19–րդն է, Ադրբեջանը՝ 33–րդը։

Իսկ Երևանը ամենաանվտանգ 329 քաղաքի թվում 15-րդն է։ 2023–ին այն 20-րդ հորիզոնականում էր։

Հայաստանը և Երևանը վարկանիշային աղյուսակում առաջատար են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԱՊՀ երկրների և քաղաքների շարքում։