Ռուբինյան․ Միայն ՀՀ ժողովուրդը կարող է որոշել` Սահմանադրություն ընդունել կամ հռչակագրին հղում թողնել, թե՝ ոչ

Ռուբինյան․ Միայն ՀՀ ժողովուրդը կարող է որոշել` Սահմանադրություն ընդունել կամ հռչակագրին հղում թողնել, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով պնդումներին, թե ՀՀ սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Սահմանադրության ընդունումը ՀՀ սուվերեն իրավունքն է և միայն հայ ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել, թե ոչ, հռչակագրին հղում թողնել, թե հանել, հայտնում է «Ազատությունը»։

Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ընդդիմությունը համոզված է, որ Բաքուն Երևանից պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հենց այդ դրույթը։

«Նոր Սահմանադրության նախագիծ չկա, ոչ ոք դա չի տեսել, որտեղի՞ց են այն պնդումները, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով։ Ես, ամենայն պատասխանատվությամբ, ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է, և միայն ՀՀ ժողովուրդը կարող է որոշել Սահմանադրություն ընդունել- չընդունել, ինչպիսի տեսքով ընդունել, հռչակագրին հղում թողել, թե հանել։ Այդ ամենը որոշում է ՀՀ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունն է նաև որոշելու, թե ինչպիսի պետություն է ինքը ուզում տեսնել, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանը մոտակա 20, 30, 50, 100 տարում»,- ասել է ԱԺ փոխնախագահը։

Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է հունվարի 19-ին՝ պնդելով, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հայտարարել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե ՀՀ–ն մինչ օրս գործնական քայլեր չի ձեռնարկել «դադարեցնելու համար Ադրբեջանի ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ նկրտումները, որոնք առկա են ՀՀ Սահմանադրության», օրենսդիր մարմնի մի շարք որոշումներում, ինչպես նաև 44–օրյա պատերազմից հետո միջազգային դատարաններին տարբեր դիմումներում, միջազգային տարբեր կազմակերպություններում տարածած պաշտոնական նամակագրության մեջ։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---