1 փետրվարի 2024 - 18:33 AMT
Գիշերը Շիրակում սպասվում է -25, Երևանում՝ -10․ Փետրվարի 3–ից 10-12 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում փետրվարի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, փետրվարի 4-ին և 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ, 6-ին՝ 20-25մ/վրկ արագությամբ։

Փետրվարի լույս 2–ի գիշերը Շիրակի մարզում սպասվում է մինչև -25 աստիճան ցուրտ, Արագածոտնի մարզում՝ -20, Լոռիում՝ -19, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում՝ -17։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևանում փետրվարի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի լույս 2–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -10 աստիճան, ամսի 2–ի ցերեկը՝ +4։