Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահի պաշտոնում 2 փետրվարի 2024 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին Միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ Տեղեկատվական, թվային և տեխնոլոգիական ոլորտները համախմբող համայնքը ընդունել է Միության առաջիկա երեք տարվա ռազմավարությունը, քննարկել առաջադրած մի շարք առանցքային հարցերը և հստակեցրել ոլորտում առկա առաջնահերթությունները։ Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ ինչպես 2019-ին, ԱՏՁՄ-ն ևս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ։ «ԱՏՁՄ թիմը ոգևորված է իրականացնել դրական փոփոխություններ, իսկ համայնքն է՛լ ավելի ակտիվ է Միության սահմանած նպատակներին հասնելու համար։ Մեզ համար շատ կարևոր է, որ ԱՏՁՄ-ի համայնքը մեծանում է․ այս տարի մեզ է միացել 32 նոր անդամ և Միությունում ընդգրկված է արդեն 132 ընկերություն: Գրեթե 30 տոկոս նշանակալի աճը վկայում է համայնքի ուժի և կենսունակության մասին: Այսօր որոշելու ենք, թե առաջիկա տարիներին ինչ ուղղությամբ է շարժվելու Միությունը և որոնք են լինելու մեր առաջնահերությունները, որպեսզի զարգացնենք մեր տեխնոլոգիական համայնքը, արդյունքում՝ մեր երկիրը»,- ասել է Ալեքսանդր Եսայանը: Համաժողովին Միության խորհրդի (վարչության) որոշմամբ Սարգիս Կարապետյանը նշանակվել է ԱՏՁՄ տնօրեն։ Նա ներկայացրել է նախորդ տարվա արդյունքները՝ ԱՏՁՄ ռազմավարական և գործառնական զեկույցը, և տեղեկացրել, որ ԱՏՁՄ թիմն ակտիվ աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի, միությունների, կառավարության հետ՝ ԲՏԱ ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագծի շուրջ: Համաժողովին ներկա էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Հաջորդած քվեարկության ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ խորհրդի (վարչության) անդամ են ընտրվել Արտավազդ Մինասյանը (Krisp), Արմեն Քոչարյանը (VOLO), Իրինա Դումանյանը (Siemens Industry), Գևորգ Սաֆարյանը (LimeTech), Արման Աթոյանը (iX-Tech), Խաչատուր Նազարյանը (VMWare), Սոնա Մամյանը (Mamble), Արսեն Բաղդասարյանը (DataArt.AM)-ը, Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures), Գոռ Վարդանյանը (FimeTech)։ Խորհրդի (վարչության) վերստուգող են ընտրվել Դավիթ Գրիգորյանը (Devsoft.AM), Աշոտ Ալիխանյանը (Anania Shirakatsy Lyceum) և Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile I Zealous)։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |