Թբիլիսին պաշտոնապես չի մեղադրել Ռուսաստանին ապստամբությունը կազմակերպելու եւ ֆինանսավորելու համար

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վրացական կողմը հանդես չի եկել Մուխրովանի զինվորական զորամասում տեղի ունեցած ապստամբության կազմակերպմանն ու ֆինանսավորմանը ՌԴ-ի մասնակցության մասին պաշտոնական հայտարարությամբ: «ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, թե իբր Վրաստանի ղեկավարությունը Ռուսաստանին է մեղադրել տանկային գումարտակում զինվորկան ընդվզման փորձին մեղսակից լինելու համար»,-ասված է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:



«Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ բոլոր հայտարարությունները չհաջողված ապստամբությանը ռուսական կողմի մեղասկցության մասին, արել են մարդիկ, որոնք կան Վրաստանի ՆԳՆ հրապարակած տեսագրություններում: Վրաստանի նախագահը, ինչպես նաեւ մյուս պաշտոնյաներն, ուղղակի կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել սադրիչ գործողությունները»,-ասվում է հայտարարության մեջ:



Վրաստանի ԱԳ նախարարությունը նշում է նաեւ, որ «հայտարարության հեղինակների հիստերիկ արձագանքը վկայում է այն մասին, որ այնուամենայնիվ նրանց, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ ռուսական կողմի, խիղճը հանգիստ չէ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---