Պապիկյան․ Զենքի դիվերսիֆիկացումն անդառնալի է՝ գործակցում ենք Հնդկաստանի և Ֆրանսիայի, նաև այլ երկրների հետ

Պապիկյան․ Զենքի դիվերսիֆիկացումն անդառնալի է՝ գործակցում  ենք Հնդկաստանի և Ֆրանսիայի, նաև այլ երկրների հետ

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ՀՀ զինված ուժերի համար զենք–զինամթերքի դիվերսիֆիկացման գործընթացը դրական առումով կարելի է անդառնալի համարել։

Խոսելով նոր գործընկերներից՝ նախարարն ասել է, որ խոսքն առաջին հերթին Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, բայց նաև կան այլ երկրներ։

«Այս պրոցեսը կարող եմ համարել անդառնալի` դրական առումով, որովհետև հարուցված պրոցեսները էապես փոխելու են վաղվա օրվա մեր բանակի, սպառազինության որակը։ Չեմ կարող անդրադառնալ պայմանագրերի ընթացքին, բայց կարող եմ ասել, որ ձեռք ենք բերել նոր գործընկերներ խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։ Խոսքն առաջին հերթին Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, բայց կան նաև այլ երկրներ»,– ասել է նա։

Նա հայտնել է, որ զինված ուժերը ադապտացվում են նոր զենքերին։

Նախարարը հավելել է, որ զենք ձեռք բերելը ենթադրում է նաև նոր կադրերի պատրաստում, զենքի նոր տեսակները պահանջում են լեզուների իմացություն, հարմարվողականություն, ինչը շատ դժվար է, բայց կարևոր:

Անդրադառնալով տեղական ռազմարդյունաբերությանը՝ Պապիկյանն ասել է, որ վերջին երկու տարում տեղական արտադրողներից զենքի գնումը 20 անգամ ավելացել է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման եթերում ասել է, որ ՀՀ պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը ՌԴ–ի հետ էր, հիմա այդպես չի կարող լինել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---