Eurowings-ն ընդլայնում է ուղղությունները դեպի Գերմանիա

Eurowings-ն ընդլայնում է ուղղությունները դեպի Գերմանիա

PanARMENIAN.Net - Eurowings ավիաընկերությունը մեկնարկում և վերսկսում է չվերթերը դեպի Գերմանիայի մի շարք քաղաքներ, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

Բեռլին-Երևան-Բեռլին մեկնարկային չվերթերը կգործարկվեն մայիսի 4-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր շաբաթ օրը:

Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը կվերսկսվեն փետրվարի 12-ից՝ շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի:

Քյոլն-Երևան-Քյոլն երթուղով չվերթերը կվերսկսվեն մայիսի 2-ից՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ ամեն հինգշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկավոր է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---