Փլատակների տակ մնացած 86–ամյա քաղաքացուն ևս հանել են․ Քրվարույթ կա![]() 5 փետրվարի 2024 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Փրկարարները Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում պայթյունի փլատակներից դուրս են բերել Ռ․ Ն․-ին (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ին (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։ Պայթյունի դեպքով, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Ձևավորվել է քննչական խումբ։ Նշվում է, որ տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի ադյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմտիեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի Նոր Արեշի 34 փողոցում պայթյուն է որոտացել։ Ոստիկանությունից հայտնել են, որ նախնական տվյալով 2 տուն է փլուզվել։ Ականատեսներն ասել են, որ 2 քաղաքացի կա փլատակներում։ Ըստ ոստիկանության՝ մարտական 4 հաշվարկ դեպքի վայր է մեկնել։ Սոցցանցերում տարածվող տեղեկությունների համաձայն՝ լավաշի փուռ է պայթել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |