Երեւանում կբացվի Թրաֆիքինգի զոհերի աջակցության կենտրոն

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Երեւանում կբացվի Թրաֆիքինգի զոհերի աջակցության կենտրոն: ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում կենտրոնի բացման արարողությանը ներկա կլինի թրաֆիքինգի դեմ պայքարի գծով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բեդենը:



Կենտրոնը ստեղծվել է ԵԱՀԿ-ի աջակցությամբ:



Մայիսի 6-8-ը թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բեդենն առաջին անգամ կայցելի Հայաստան:



Այցի նպատակն է նպաստել ՀՀ եւ ԵԱՀԿ-ի համագործակցության խորացմանը թրաֆիքինգի դեմ պայքարում:--ԿԱ--
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---