Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը հանվել է Ավագանու օրակարգից․ Լրացուցիչ կքննարկվի

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը հանվել է Ավագանու օրակարգից․ Լրացուցիչ կքննարկվի

PanARMENIAN.Net - Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագիծը, որով նախատեսվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացում, հանվել է Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Հարցը համապարփակ կքննարկվի և կրկին կներկայացվի ավագանուն:

«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը։

Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,-ասվում է գրառման մեջ։

Երևանի քաղաքապետարանում շրջանառվել էր միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը։ Լինելու է տարբերակված մոտեցում՝ մշտապես տրանսպորտից օգտվողների համար համեմատ մատչելի գներ կլինեն, իսկ տարբեր խմբերի համար կգործեն արտոնյալ սակագներ։ Նախագիծը կարող է ուժի մեջ մտնել սեպտեմբերին։

Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երևանում քաղաքային տրանսպորտը թանկացնելու որոշում են բերել և որ «թանկացման սանդղակը հասնում է մինչև 260 դրամ»։ Իսկ տարեկան տոմսի պխարագայում նախատեսվում է 110,000 դրամ սահմանել, ընդ որում ուղևորությունների քանակը սահմանափակ պետք է լինի՝ 1000 ուղևորություն։ Մինչդեռ շատ եվրոպական և ամերիկյան քաղաքներում այդ գինն ավելի ցածր է, իսկ ուղևորությունների քանակն անսահմափանակ է։

 Ուշագրավ
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն
Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է
---