Պետդեպ․ ԱՄՆ–ն կիսում է ԵԱՀԿ մտահոգություններն ու կոչ անում Բաքվին կատարել իր պարտավորությունները![]() 9 փետրվարի 2024 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է արդեն 5–րդ անգամ Ադրբեջանի նախագահի պաշտոնում Իլհամ Ալիևի ընտրվելուն՝ նշելով, որ կիսում է ԵԱՀԿ մտահոգություններն ու կոչ անում Բաքվին կատարել իր պարտավորությունները։ «Մենք կիսում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտարկումներն ու մտավախություններն այն մասին, որ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակումներով, իրական մրցակցության բացակայության պայմաններում»,–ասել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը, հայտնում է Turan-ը։ Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանն իր հավատարմությունն է հայտնել հիմնարար ազատություններին և ժողովրդավարական գործընթացներին իր Սահմանադրությամբ: «Կոչ ենք անում Ադրբեջանին կատարել այդ պարտավորությունները և ԺՀՄԻԳ-ի նախորդ և առաջիկա հանձնարարականները»,- ասել է նա։ ԵԱՀԿ-ի դիտորդները Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ փետրվարի 7–ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններն անցել են լուրջ խախտումներով։ ԵԱՀԿ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ զեկույցում ասվում է, որ ընտրությունները զուրկ էին քաղաքական մրցակցությունից, քննադատական ձայները լռեցվում էին։ Նշվել է, որ հավաքների ազատության և կարծիքի արտահայտման բազմամյա սահմանափակումները էլ ավելի են սաստկացել օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որոնք չեն համապատասխանում միջազգային ժողովրդավարական չափանիշներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |