Le Figaro-ի փոխտնօրենը՝ Միշելին․ Ժողովրդավար Եվրոպայի անունից շնորհավորել բռնապետին՝ և սա հայերի էթնիկ զտումից 5 ամիս անց 9 փետրվարի 2024 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X-ի իր միկրոբլոգում քննադատել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի շնորհավորանքն՝ ուղղված Ադրբեջանի նախագահ, բռնապետ Իլհամ Ալիևին։ «Ժողովրդավար Եվրոպայի անունից շնորհավորել բռնապետին, որը «վերընտրվել» է 92%-ով մի երկրում, որտեղ ընդդիմախոսները կամ աքսորված են, կամ բանտում են, կամ էլ գերեզմանոցում։ Եվ սա` հայերի նկատմամբ էթնիկ զտումներից 5 ամիս անց.․․ Արդյոք ամոթը չի խեղդում է Շառլ Միշելին»,- ասվում է գրառման մեջ։ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Ւլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում 5–րդ անգամ վերընտրվելու կապակցությամբ և ողջունել Բրյուսելի գործընթացը վերսկսելու Բաքվի հանձնառությունը։ Նա նաև իր «լավագույն բարեմաղթանքներն» է հղել Ալիևին վերընտրվելու կապակցությամբ։ ԵԱՀԿ-ի դիտորդները Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ փետրվարի 7–ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններն անցել են լուրջ խախտումներով։ ԵԱՀԿ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ զեկույցում ասվում է, որ ընտրությունները զուրկ էին քաղաքական մրցակցությունից, քննադատական ձայները լռեցվում էին։ Նշվել է, որ հավաքների ազատության և կարծիքի արտահայտման բազմամյա սահմանափակումները էլ ավելի են սաստկացել օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որոնք չեն համապատասխանում միջազգային ժողովրդավարական չափանիշներին: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |