Կապիտանը՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհի մասին․ Շիշը ձեռքս էր, պաժարն իմ սխալմունքով է եղել10 փետրվարի 2024 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ձեռքին շիշ է եղել, երբ փորձել է վառել վառարանը, և որ հրդեհն իր սխալմունքի պատճառով է բռնկվել։ «Այդ ժամանակ Լևոնը ներս է մտել։ Որ բոցը տվել է դեմքիս, Լևոնը ներսում է եղել։ Շիշը որ շպրտել եմ դեպի դուռը, վերև է բարձրացել, դեպի դրսի դուռն է կպել, դեպի պատալոկը։ Լևոնը գնացել է միջանցք, վերցրել բուշլատը, եկել կրակը հանգցնելու։ 2 անգամ է մտել դուրս եկել, դրա համար ինձնից շատ է այրվածք ստացել»,- պատմել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»։ Նա նշել է, որ ձայներից իրեն թվացել է, թե տղաները դուրս են գալիս պատուհանից։ «Պաժարն իմ սխալմունքով է եղել, բայց Լևոնն ինձնից շատ է գոռացել, բայց էդքանից հետո եթե ես իմանայի, որ էդ երեխեքը դուրս պիտի չգան այդ լուսամուտից, ես հաստատ դուրս չէի գա։ Երբ կրակն էի հանգցնում, ձայները լսում էի, որ լուսամուտի գոռում էին՝ տղերք պաժար է, դուրս եկեք, ես մտածել եմ, որ արդեն իրենք դուրս են գալիս լուսամուտից։ Ես ձայներից զգացել եմ, թե իրենք լուսամուտի դուրս են գալիս։ Երբ տնից դուրս եմ եկել, մոտեցել եմ տեսել եմ, որ ճաղավանդակը ծռել են, Գարուշն ու Ժիրայրն են դուրս եկել։ Ինձ երրորդը մոտիկացավ, ուզում էի լուսամուտից քաշեմ, հանեմ, որ բռնեցի մայկան ճղվեց, ես այդպես էլ չկարողացա փրկել»,- իր ցուցմունքում ասել է Հակոբյանը: Տուժողների իրավահաջորդները, սակայն.կասկածի տակ են առել ցուցմունքի անկեղծությունը: Վերջիններս պնդել են, որ Եղիշե Հակոբյանն այդ օրը տեղում չի եղել և պարտականությունները թերի է կատարել: Ըստ մեղադրանքի՝ Եղիշե Հակոբյանը Ազատ գյուղի կացարան 5 լիտրանոց տարայով ավտոբենզին է տարել` այն որպես կպչան օգտագործելու համար, լցրել վառարանի մեջ, որն էլ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել։ Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում Նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը |