Մինսկում կայացել է Ուղղափառ երգեցողության միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net -

Ապրիլի 27-ից մայիսի 3-ը Մինսկում կայացել է Ուղղափառ երգեցողության 10-րդ միջազգային փառատոնը` 15 երկրներից ժամանած շուրջ 45 երգչախմբերի մասնակցությամբ:



Հայաստանից մասնակցում էր ՀԱԵ Կոտայքի թեմի Ջրվեժի ծխական «Սաղմոս» երգչախումբը` Լիլիթ Սարգսյանի ղեկավարությամբ, որը հաղթող է ճանաչվել փառատոնի անվանացանկի «Ծխական եւ շրջանային կղերական երգչախմբերի» մրցույթում` պարգեւատրվելով դիպլոմով եւ մրցանակներով:



Փառատոնի միջազգային ժյուրին նախագահող` Բելոռուսի փոխանորդության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Ֆյոդոր Պովնինը «Սաղմոս» երգչախմբի մրցութային ելույթի ավարտին հիացմունք եւ երախտագիտություն է հայտնել Հայաստանի դեսպանությանը երգչախմբի մասնակցության եւ փայլուն ելույթի կապակցությամբ: Մրցույթին հայկական հոգեւոր երաժշտությունը հնչելու առիթով նա գոհունակությամբ նշել է, որ նախորդ փառատոնի բացման գալա-համերգը վստահվել էր Մոսկվայի հայկական կամերային երգչախմբին` Արշակ Գադզիյանի խմբավարությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---