ՆԳՆ խոսնակ․ 1 հրշեջ և 1 քաղաքացի ծխահարվել են, նախնական վարկածով պայթյուն չի եղել

ՆԳՆ խոսնակ․ 1 հրշեջ և 1 քաղաքացի ծխահարվել են, նախնական վարկածով պայթյուն չի եղել

PanARMENIAN.Net - Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, տուժածներ այս պահին չկան, մեկ քաղաքացի և մեկ հրշեջ ծխահարվել են, նրանց նախնական բուժօգնություն է ցուցաբերվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նա նաև հերքել է մամուլում շրջանառվող լուրերն առ այն, որ հրդեհից առաջ պայթյուն է եղել, ըստ Սարգսյանի՝ նախնական տվյալներով պայթյուն չի եղել, հայտնում է «Փաստինֆոն»։

Սարգսյանը հայտնել է, որ կարճ ժամանակահատվածում կանխվել է հրդեհի տարածումը, այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում։

Հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում: Ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---