Նախագահ․ Բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ10 փետրվարի 2024 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը՝ մեր երկրի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ: Նախագահը շնորհավորել է նրան և բարեկամ Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակի առթիվ: «Վստահ եմ, որ մեր երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններն ավելի կամրապնդվեն և հետագայում նոր հորիզոններ կգրավեն: Ցանկանում եմ ընդգծել, որ անկախության հենց առաջին օրերից մենք ջերմ հարաբերություններ ենք հաստատել և այդ հարաբերություններում ընդունված սկզբունքները մինչև հիմա պահպանում են: Վստահ եղեք, որ նույն տրամադրվածությամբ և նույն գաղափարներով մենք առաջնորդվելու ենք նաև ապագայում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը: Նախագահը կարևորել է երկու երկրների տարբեր շրջանակների միջև փոխայցելությունների ակտիվացումն ու միմյանց, հատկապես՝ տնտեսական հնարավորությունների բացահայտումը։ Դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ շնորհավորանքի համար: «Ուրախ եմ այսօր Ձեզ հետ հանդիպելու համար: Կարծում եմ՝այսօրվա այս հանդիպումն արտահայտումն է այն հարգանքի, որն դուք ունեք Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և ժողովրդի նկատմամբ»,- ասել է դեսպանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցերին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են անցնող տարվա ընթացքում մեկնարկած հայ-իրականական մի շարք համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում Իրանի և Հայաստանի արդյունավետ համագործակցությունը, կարևորվել է հայ-իրանական դարավոր տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի շարունակականությունը: Շեշտվել է նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև առկա համագործակցության հետագա զարգացման և գործընկերության ընդլայնմանն ուղղված ջանքերի խթանման կարևորությունը: Հաջորդ շաբաթ Թեհրանում կկայանա հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |