ՀՀ–ն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան․ Բաքուն կրկին դժգոհ է, թե «հստակ չեն»![]() 12 փետրվարի 2024 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը, գրում է Haqqin.az-ը։ Դրանք հիւմնականում վերաբերում են Քարվաճառի Մռավի լեռնաշղթային հարակից ականապատ դաշտերին։ Ադրբեջնական կողմը, սակայն, կրկին դժգոհ է՝ նշելով, թե դրանք «ամբողջական և հստակ չեն»։ «Ըստ նորմատիվ կանոնների, ականապատ դաշտերի տեղեկամատյաններում նշվում է ականների քանակը, նրանց միջև տարածությունը, տեղադրման ու քողարկման տեսակները։ Սակայն, ինչպես նախկինում, վերջին տեղեկամատյաններում ևս տվյալները ամբողջական և հստակ չեն։ Վերլուծությունից հետո պարզվել է, որ նշված տվյալները չեն համապատասխանում իրական ականապատ դաշտերին, իսկ կոորդինատները սխալ են ու անօգուտ»,–ասվում է Аnama ականազերծման գործկալաության հայտարարության մեջ»։ Ըստ գործակալության, մինչ օրս Հայաստանը տրամադրել է նախկին շփման գծի ականապատ դաշտերի մի մասը միայն։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |