13 փետրվարի 2024 - 11:49 AMT
Ներքին Հանդի ղեկավար․ Կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, գյուղում լարված վիճակ է

Ներքին Հանդի բնակիչներն ադրբեջանական ԶՈւ կողմից արձակվող կրակոցների ձայները լսել են գիշերը ժամը 3-ից մինչև առավոտյան 06։30-ը։

Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը, նշելով, որ կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, ասել է, որ գյուղում լարված իրավիճակ է, հայտնում է «Ազատությունը»։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։