Jethro Tull-ը համերգով հանդես կգա Երեւանում

PanARMENIAN.Net - Եվրոպական շրջագայությունների շրջանակներում Երեւանում մայիսի 22-ին ելույթ կունենա Jethro Tull լեգենդար ռոք-խումբը: Հայ երկրպագուները եւ բրիտանական խմբի արվեստը գնահատողներն առաջիկա համերգին կարող են ներկա գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Ավելի քան երկու ժամ Յան Անդերսոնի գլխավորած խումբը կկատարի իր ինչպես հին, այնպես էլ նոր ստեղծագործությունները:



«Լինելով աշխարհահռչակ` Jethro Tull-ի երաժիշտները չափազանց համեստ դուրս եկան, եւ ի տարբերություն Scorpions խմբի, չպահանջեցին վերջին արտադրության յոթ լիմուզիններ»,- այդ մասին տեղի ունեցած մամլո ասուլիսում հաղորդել է Վարդան Գրիգորյանը` «Vibrographus» ընկերության ղեկավարը, որը զբաղվում է համերգի կազմակերպմամբ:



Jethro Tull-ի երաժշտությունը, որի այցեքարտն է դարձել ֆլեյտայի օգտագործման գերակայությունը, իրենից ներկայացնում է բլյուզի, ֆոլկ-ռոքի խառնուրդ, նկատելի է նաեւ ջազի ազդեցությունը: Jethro Tull-ը երեւան է եկել 1963-ին Joghn Evan Band եւ McGregor's Engine խմբերի միավորման արդյունքում: 40 տարվա գործունեության ընթացքում Jethro Tull-ը թողարկել է շուրջ 40 ալբոմներ եւ վաճառել ավելի քան 600 մլն սկավառակների օրինակներ:



Համերգի կազմակերպիչների խոսքերով, տվյալ պահին բանակցություններ են վարվում Deep Purple-ի, Փոլ Մաքքարթնիի, ինչպես նաեւ ռուսական ԴԴՏ եւ Մաշինա Վրեմենի խմբերի հետ նրանց համերգացանկում Երեւանը ներգրավելու համար:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---