Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշով իջել է մեկ հորիզոնականով

PanARMENIAN.Net - Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային սանդղակը: Հայաստանի հավաքականն անցյալ ամսվա համեմատ կրկին իջել է, այդ անգամ 1 հորիզոնականով եւ 268 միավորով շարունակում է զբաղեցնել սանդղակի արդեն 125-րդ հորիզոնականով: Վարկանիշային ցուցակի առաջին տասնյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել: Առաջատարի դիրքերը շարունակում են զբաղեցնել Եվրոպայի չեմպիոնները` իսպանացիները, նրանց հաջորդում են գերմանացիները, երրորդ տեղում հոլանդացիներն են:



Առաջին տաս հավաքականների եւ Հայաստանի հավաքականի մրցակից-թիմերի դասավորությունը ենթախմբում`



1.Իսպանիա - 1729

2.Գերմանիա - 1362

3.Հոլանդիա - 1360

4.Բրազիլիա - 1281

5.Իտալիա - 1271

6.Արգենտիան - 1195

7.Անգլիա - 1173

8.Հորվաթիա - 1151

9.Ռուսաստան - 1117

10.Ֆրանսիա - 1074



14.Թուրքիա - 923

38.Բոսնիա - 737

61.Լատվիա - 541

62.Բելգիա - 534

113.Էստոնիա - 298

125.Հայաստան - 268



ՖԻՖԱ-յի հաջորդ վարկանիշային ցուցակը կհրապարակվի հունիսի 3-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---