18 հունիսի 2002 - 23:04 AMT
ԼԻՍՍԱԲՈՆՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Այսօր Լիսսաբոնում սկսվում Է ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներ` Նիկոլայ Գրբկովի, Յուգ Փերնեի եւ Ռուդոլֆ Փերինեի աշխատանքային հանդիպումը: Հանդիպումը կտեւի երկու օր: Ինչպես մինչ այդ տեղեկացրել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահը, նման հանդիպումները նպատակ են հետապնդում կողմերի դիրքորոշումների ճշտման եւ հետագա քայլերի մշակման համար: Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությանը, որ ներկայումս համանախագահների տարածաշրջան այցի ժամկետների մասին առայժմ տեղեկություն չկա: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: