Հայաստանի բնակչության մոտ 70 տոկոսն արդեն զգացել է ճգնաժամի բացասական ազդեցությունն իր վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության մոտ 70 տոկոսն արդեն զգացել է ճգնաժամի բացասական ազդեցությունն իր վրա: Այդ մասին վկայում են «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի հետազոտությունների արդյունքները, որոնք նպատակ ունեին պարզելու ճգնաժամի ազդեցությունը Հայաստանում տնային տնտեսությունների, ձեռնարկությունների եւ մակրոտնտեսական իրադրության վրա:



Ինչպես հաղորդել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն եւ նախագահ Մանուկ Հերգնյանը Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ, հարցված տնային տնտեսությունների 44 տոկոսի մոտ նկատվել է եկամուտի նվազում, 15 տոկոսի մոտ` աշխատավարձի ուշացումներ, 11 տոկոսը հայտնվել են հարկադիր գործազրկության մեջ, իսկ 7 տոկոսը կորցրել է աշխատանքը:



Հերգնյանի խոսքերով, եկմուտների կրճատումն արձանագրվել է 11-25 տոկոսի սահմաններում, դրա հետ մեկտեղ կրճատումների առավել բարձր մակարդակ գրանցվել է Երեւանում, որտեղ 40 տոկոս հարցվածներ նշել են, որ ընտանիքների եկամուտները նվազել են 26-50 տոկոսով:



Հետազոտական կենտրոնի նախագահը նշեց, որ հարցվածների մոտ 80 տոկոսը նախընտրությունը տալու է ավելի էժան ապրանքներին: «Եւ միայն տնտեսվարող սուբյեկտների 20 տոկոսը լավատես էին եւ համոզմունք էին հայտնում, որ ճգնաժամը կհաղթահարվի մոտ ժամանակներս»,- ավելացրել է Հերգնյանը:



Հարցմանը մասնակցել է 1000 տնային տնտեսություն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---