17 փետրվարի 2024 - 12:51 AMT
Մինչև փետրվարի 20–ը տեղումներ են սպասվում․ Որոշ մարզերում 8-10 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում փետրվարի 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։ Նշված մարզերում փետրվարի 18–ի ցերեկը սպասվում է +5․․․+7 աստիճան։

Երևանում փետրվարի 17-20-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18–ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +13, փետրվարի 19–ին՝ +12 աստիճան։