17 փետրվարի 2024 - 14:26 AMT
Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպումը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Արմենպրեսը։

Փաշինյանն ավելի վաղ Մյունխենում Օլաֆ Շոլցի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երկկողմ հանդիպումներ էր ունեցել:

Մյունխենում ընթացող համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: Հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Նախատեսված են հանդիպումներ գործընկերների հետ: