20 փետրվարի 2024 - 18:28 AMT
Գևորգ Պապոյանը կմեկնի Թուրքիա՝ ՍԾՏՀ ԽՎ կոմիտեի նիստին

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը փետրվարի 22–ի կմեկնի Թուրքիա։ Նա մասնակցելու է այնտեղ կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի հատուկ նիստին։

Պապոյանի գործուղման մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ղեկավարվելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ ՍԾՏՀ ԽՎ մշտական կոմիտեի հատուկ նիստին և Կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու համար 2024 թ. փետրվարի 22–24–ը Ստամբուլ գործուղել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանին»,– նշված է Սիմոնյանի կարգադրության մեջ:

Կոմիտեի նիստը կանցնի փետրվարի 22-24–ը։