20 փետրվարի 2024 - 18:48 AMT
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը կքննարկի ՀՀ ու Արցախի շուրջ զարգացումները

Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումներին, Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։

Մասնավոր անդրադարձ կկատարվի տարվա ընթացքում Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության կազմակերպմանը։

Օրակարգում ընդգրկված են նաև եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական տարաբնույթ հարցեր։

Ժողովին ասմանցկում է նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի մասնակցությունը ժողովին։