21 փետրվարի 2024 - 12:05 AMT
Մոսկվայում ՀՀ հարցումով ադրբեջանցու են ձերբակալել

Մոսկվայում Հայաստանի հարցումով ձերբակալվել է ադրբեջանցի բլոգեր և մարզիչ Քյամիլ Զեյնալլին։ Այդ մասին նա ինքն է հայտնել իր Instagram–ում։

Նա ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ ոստիկանությունը նրան բաժանմունք է տեղափոխել, հայտնում է Haqqin.az-ը։

«Նրանք ասացին, որ Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել իմ նկատմամաբ»,–ասել է Զեյնալլին։

Նա նաև նշել է, որ հետախուզումը հայտարարվել է 2023–ի մայիսից, այդ ընթացքում նա արդեն երրորդ անգամ է ՌԴ–ում, բայց միայն հիմա են նրան ձերբակալել։ Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի պետական կառույցները կաջակցեն իրեն։

Դատական նիստը կայանալու է փետրվարի 21–ին։

Տեղեկություններ կան այն մասին, որ 44–օրյա պատերազմի ժամանակ Զեյնալովը հայ ծերունու է սպանել Արցախում՝ կտրելով նրա կոկորդը։