21 փետրվարի 2024 - 16:27 AMT
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ ՀՀ–ն մնում է դաշնակից և շարունակում է աշխատանքը կազմակերպությունում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները միտված են զարգացնելու դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ՝ Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատանքը կազմակերպությունում։ Այդ մասին նա գրել է «Միջազգային կյանք» ամսագրում հրապարակված հոդվածում։

«Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն գործուղել հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը դիտարկելու նպատակով, սակայն ավարտական փուլում Երևանը խնդրեց հանել համապատասխան փաստաթուղթը օրակարգից՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի սպասվելիք ստորագրման կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, Երևանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակում իրականացվում են աշխատանքային ընթացակարգով։ Հայաստանը եղել է և մնում է դաշնակից։ ՀԱՊԿ երկրներն, իրենց հերթին, միտված են զարգացնելու դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,–նշել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Տասմագամբետովը նշել է, որ ներկայիս միջազգային իրադրությունn անհրաժեշտ է դարձնում ՀԱՊԿ գործունեության տարբեր ուղղությունները կանոնակարգող իրավապայմանագրային բազայի կատարելագործումը, հիմնարար փաստաթղթերի հստակեցումը և համապատասխանեցումը նոր պայմաններին, որոշումների կայացման ալգորիթմերի մեխանիզմների և գործիքակազմի առավել մանրակրկիտ շարադրում։