ԵՄ առաքելությունն արդեն 1 տարի է ՀՀ–ում է․ Տոմատը միացել է պարեկությանը Ջերմուկում

ԵՄ առաքելությունն արդեն 1 տարի է ՀՀ–ում է․ Տոմատը միացել է պարեկությանը Ջերմուկում

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը միացել է ՀՀ–ում ԵՄ առաքելության պարեկությանը Ջերմուկում։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում։

Նշվում է նաև, որ փետրվարի 20–ին լրանում է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման 1 տարին, որի ընթացքում դիտորները 1720 պարեկություն են իրականացրել։

«Հայաստանում ԵՄ առաքելությունը պատիվ է ունեցել ընդունելու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին՝ Ջերմուկում պարեկության ժամանակ: Անկախ եղանակային պայմաններից առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը։ Այսօր լրանում է EUMA-ի տեղակայման 1 տարին: Փետրվարի 20–ի դրությամբ առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն»,-ասվում է գրառման մեջ։

Փետրվարի 19–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին: Փաշինյանը նշել էր, որ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---