Հայ ռոք-երաժիշտները պատրաստվում են միավորվել ստեղծագործական միության մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանի ռոք-երաժիշտները պատրաստվում են ստեղծել «Հայաստանի ռոք-երաժիշտների միություն» հասարակական կազմակերպությունը: Ապագա կազմակերպության մեջ մտնելու իրենց համաձայնությունը հաստատել են Oxenham, Empyray եւ Dogma ռոք-խմբերը:



«Ռոք-երաժիշտների Միության նապատակն է` խթանել Հայաստանում ռոք-երաժշտության զարգացումը եւ հայկական ռոքը դուրս հանել «անդերգրաունդի» շրջանակներից ավելի լայն մակարդակի»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է բաս-կիթառահար եւ ապագա ստեղծագործական միության ղեկավար Վարդան Գրիգորյանը:



Ապագա կազմակերպությունը ծրագրում է անցկացնել երիտասարդ խմբերի աջակցության մի շարք միջոցառումներ, ինչպես նաեւ օժանդակել արդեն կայացած ռոք-խմբերի լսարանի ընդարձակմանը: Իր գործունեության շրջանակներում «Հայաստանի ռոք-երաժիշտների միությունը» նաեւ ծրագրում է անցկացնել ԶԼՄ հետ կապերի ակտիվացում Հայաստանի ռոք-երաժիշտների գործունեության ավելի լավ լուսաբանման համար:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---