21 փետրվարի 2024 - 15:58 AMT
Սամվել Շահրամանյանը հրավիրվել է հարցաքննության

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել։ Փաստաբան Ռոման Երիցյանն ասել է, որ նրան հրավիրել են պարզաբանումներ տալու համար։

«Հարցաքննության ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա, այլ Արցախում որոշակի գումարների անհետացման, մեքենաների յուրացման վերաբերյալ։ Շահրամանյանն այդ ամենի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նրան հրավիրել են համապատասխան պարզաբանումներ տալու համար»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Փաստաբանը հավելել է, որ առաջին անգամը չէ, որ Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության։

«Մոտ մեկուկես ամիս առաջ էլ է նա հրավիրվել Քննչական կոմիտե, մասնակցել՝ հարցաքննության»,- ասել է Երիցյանը։