21 փետրվարի 2024 - 18:26 AMT
ԱԽ քարտուղար․ Ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ։

«Երբ Ներքին Հանդում տեղի ունեցավ վերջին միջադեպը, ԵՄ դիտորդական առաքելությունն այնտեղ հասանելիություն չուներ՝ ի տարբերություն ռուսների, և հենց Ռուսաստանն է այնտեղ ներկա և չի կարողացել կանխել միջադեպը»,- ասել է Գրիգորյանը, հայտնում է Shantnews.am-ը։

Գրիգորյանը շեշտել է, որ հայկական կողմը տեղյակ է, որ ՌԴ սահմանապահները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ, և այդ հարցն արդեն հասցեագրել է։

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր։ Պաշտպանության նախարարությունը նաև հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը։